News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարն է, ըստ երեւույթին, վստահ հաղթում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ Բրիտանիայում, կարծես թե, Ջոնսոնը խոշոր կերպով հաղթում է»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Բրիտանացի վարչապետը վստահաբար ընտրվել է խորհրդարան՝ ստանալով 25 հազար մարդու աջակցությունը: 650 ընտրական տարածքներից 440-ի տվյալների վերջնական մշակումից հետո պահպանողականները հաստատուն կերպով առաջատարն են: Նրանք ստացել են 231 մանդատ (32-ով ավելի, քան 2017 թվականին), ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 153 մանդատ (43-ով պակաս, քան 2 տարի առաջ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ