News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի 150-րդ  բանաձևի հետևանքները քաղաքական են, իրավական ազդեցություն բանաձևը չունի, բայց քաղաքական շատ մեծ նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Միացյալ Նահանգների Սենատը երեկ պատմական բանաձև է ընդունել, որն առաջին անգամ է Սենատում ընդունվում։ Հիշում եք՝ բոլոր նախկին փորձերը արտաքին հարաբերությունների հանձնաժողովից այն կողմ չի անցել, վիժեցվել են։ Այս առումով շատ կարևոր է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։  ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Սենատից, Ներկայացուցիչների պալատը ընդունել էր թիվ 256 բանաձևը, Սենատն ընդունեց 150 բանաձևը, որից հետո մնում է գործադիր իշխանությունը հետևի օրենսդիր իշխանության կամքին, որը կարծում եմ ժամանակի հարց է, բայց սա կարող է լավ խթան հանդիսանալ աշխարհի տարբեր երկրների պառլամենտներում սկսած և դեռևս չավարտված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում»,-նշեց նա։

Մարուքյանը շեշտեց՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ «Ինչ վերաբերում է նախընտրական շրջանին, ես կարծում եմ՝ իմփիչմենթի գործընթացը չի հասցվի ավարտին և նախագահ Թրամփը կվերընտրվի, Սենատը նրան կպաշտպանի։ Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սա հետաքրքիր հանգամանք է։ Իսկ մնացած թեկնածուները, որոնք խոստանում են, որ կընդունեն և կճանաչեն Ցեղասպանությունը,  այդ խոսքն այլևս այդքան էլ զորեղ չէ, որքան ժամանակին էր, քանի որ այլևս կա Կոնգրեսի 2 բանաձևերը»։

Նա շեշտում է նաև՝ Թուրքիայի պահվածքը շատ կարևոր է․ «Նաև Թուրքիայի պահվածքով է պայմանավորված մեր հաջողությունները Կոնգրեսում, այսինքն՝ մեծ կռիվ է գնում, այդ կռվի մեջ մենք մեր խնդիրները առաջ ենք տանում»։

Մարուքյանը հավելեց նաև՝  սա գործընթաց է, որով հասնում ենք նրան, որ Ցեղասպանությունը դառնում է անբեկանելի, անքննարկելի փաստ։

«Նորություն չէ, որ Թուրքիան պետք է ճանաչի և գործություններ անի,  ոչ թե այլ երկրների անելիքներով կարող է Թուրքիան ինչ-որ բան անել, բայց առաջադեմ երկրների կողմից ընդունումը իր ազդեցությունն է ունենում է Թուրքիայում կարծիքի ձևավորման վրա և թուրքական հասարակությունում ևս մեկ անգամ սկսում են քննարկումներ, բանավեճեր։

Կարծիք կա, և սրա մասին խոսել է նաև Հրանտ Դինքը, որ այսպիսի բանաձևերը ազդում են Թուրքիայում ազգայնականության զարգացման վրա, հակառակ էֆեկտ է ունենում Թուրքիայի ներսում, սա էլ է կարծիք, սա էլ կա։ Ես վստահ չեմ կարող ասել, որ սա վատ ազդեցություն ունի Թուրքիայի ներսում, որովհետև ամեն նման դեպքով մարդիկ վերջիվերջո իրենց հարց են տալիս՝ արդյոք մենք մեղք ունե՞նք, թե՞ չէ, պե՞տք է մեր պատմությունը քննարկենք, թե՞ ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի թույլ չտալու եւս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ. Վոքիեին
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին եւ գերեզմաններին...
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն․․․
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ