News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել, քանի որ հեղափոխության դեպքում փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական ռեժիմի բնույթը, ինչը տեղի չի ունեցել։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Նրա խոսքով, եթե առաջ Հայաստանում կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ էր, փափուկ ավտորիտար ռեժիմ, ապա այժմ, ըստ էության, հաստատվել է անձնական իշխանության ռեժիմ։ «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»,- նշել է նա։

Քաղաքագետը նշել է, որ մարգինալ ընդդիմադիր (Նիկոլ Փաշինյանը- խմբ.), գալով իշխանության, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, ինչը վկայում է, որ երբ մարդը գալիս է իշխանության, կարող է պարզել իր համար պետության կառավարման ողջ պատասխանատվությունը։ Բայց Ռուսաստանում շատերը մինչեւ այժմ սպասողական դիրք են գրավում՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հետո։

Միհրանյանը նշեց հեռուստատեսային ծրագրերի ստեղծման կարեւորությունը Հայաստանում գործընթացների մասին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ «Դա թույլ կտա պարզել իրավիճակը Հայաստանում, բայց այդ առաջարկները անհրաժեշտ արձագանք չեն գտել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ռուսաստանյան ԶԼՄ-ներում ներկայացված է շատ թույլ»,- եզրափակել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Չալաբյան
Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն…
Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր…
«Ժողովուրդ»․ Դատարանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սա­հակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքնե­րից՝ նա պետք է ազատազրկման դա­տապարտվեր...
Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին. Գեւորգ Պետրոսյան
Մարդու հասունության պահն սկսվում է այն ճշմարտությունը հասկանալուց, որ
«Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե
Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, եւ առաջիկայում նոր հատկացումներ կրկին կարող են լինել...
«Ժողովուրդ». Իշխանությունները փնտրտուքի մեջ․ ինչպես են քարոզարշավ իրականացնելու
Մեր տեղեկություններով՝ անգամ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում...
Ֆոտոռեպորտաժներ