News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Մտահոգությունները շատ–շատ են, կարծում եմ՝ եթե նախագահի հարցազրույցի թեման լիներ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա ավելի մանրամասն կանդրադառնար, ուղղակի հարցազրույցն ընդհանուր էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, «Լազարեւյան ակումբի» 3–րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչած մտահոգություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ։

«Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին, տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ–որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք մինչեւ հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկա, համենայնդեպս, մինչեւ վերջերս», –ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցում պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունի. «Եթե այդ հերքումները արագ չեն հետեւում, ուրեմն մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ այնտեղ խոսք է գնում այն մասին, որ քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակը Ադրբեջանի կազմում»։

Նրա խոսքով՝ կարգավորման մեր կոնցեպտը պարզաբանում է պահանջում, եւ դա պետք է տա իշխանությունը։

«Ես հուսով եմ, որ այդ պարզաբանումը կլինի առաջիկայում եւ կլինի հստակ ձեւակերպումներով, այլ ոչ թե այն լիրիկական զեղումներով, որոնք ցավոք սրտի մենք սովոր ենք տեսնել»,– ասաց Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ամենաշատ