News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես չեմ հիշում, որեւէ դեպք, երբ որեւէ հարցով, որեւէ գործով 6 կամ 7 դատավոր բացարկ վերցրած լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, «Լազարեւյան ակումբի» 3–րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ արդյոք սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննող Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը, և ինչ ակնկալիքներ կան նոր դատավորից, որին մակագրվել է գործը, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց. «Քանի որ այս գործի վերաբերյա, այլեւս ապացուցելու բան չկա, քանի որ թերեւս մարդ չի մնացել, կարծում եմ նաեւ դատավորների շրջանում, որ չհասկանա, որ սա բացարձակ ապօրինի, ոչ մի հիմք չունեցող կալանավորում է, դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել եւ բացարկ են վերցնում, որպեսզի այդ գործը չքննեն, որովհետեւ քննելիս կամ պետք է ընկնես հսկայական ճնշումների տակ եւ ստիպված լինես կայացնել ապօրինի որոշում կամ երեւի թե ավելի լավ է չքննես։ Ես չեմ հիշում, որեւէ դեպք, երբ որեւէ հարցով, որեւէ գործով 6 կամ 7 դատավոր բացարկ վերցրած լինի։ Սա աննախադեպ մի բան է, կարծում եմ սա լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է իրավակարգը Հայաստանում եւ ինչ հրաշալի դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում մեր օրվա իշխանությունները»։

Եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի եւ նա հայտնվի ազատության մեջ, արդյոք լրատվամիջոցները հնարավորություն կունենա՞ն նրա հետ շփվելու՝ հարցին Սողոմոնյանը պատասխանեց. «Եթե հիշում եք, հենց առաջին անգամ, երբ խափանման միջոցը փոխվել էր, նման մի փորձ արեցինք, բայց իշխանության ամենամտերիմ շրջանակի մարդիկ, որոնք հայտարարվեցին ժողովուրդ, թեեւ դրանք Սննդի պետական տեսչության աշխատակիցներ էին, եթե չեմ սխալվում, նույնիսկ այդ տեսչության մամուլի քարտուղարի ղեկավարությամբ եկան եւ ասուլիսն, այսպես ասած, ժողովրդի անունից տապալեցին։ Պատրաստակամության մասով որեւէ խնդիր չկա։ Դուք տեսնում եք, որ նախագահը նույնիսկ կալանքից հարցազրույցներ է տալիս, լրագրողների հետ շփման, որեւէ խնդիր չկա։ Որեւէ սկզբունքային խնդիր՝ ասուլիս չանելու, չշփվելու կամ ընտրովի շփվելու մենք, բնականաբար, չունենք, հուսով եմ, որ ապօրինի կալանքը շուտով վերացվելու է եւ այդ հնարավորությունը ստեղծվելու է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ