
ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կարևոր իրազեկում
ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»,– գրել նա։
Ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։