News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple-ը ձեռք է բերել բրիտանական Spectral Edge ընկերությունը, որի մշակումները կարող են թույլ տալ լավացնել այն լուսանկարների որակը, որոնք արվում են սմարթֆոնների միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Verge-ին։

Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են տվյալների մշակման մեթոդների կատարելագործմամբ եւ այն պատկերների համադրմամբ, որոնք ստացվում են ստանդարտ եւ ինֆրակարմիր լինզաների միջոցով։ Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել նկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են։

Հոդվածում ընդգծվում է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են դարձնում սմարթֆոններում նկարահանող խցիկերի որակի կատարելագործման վրա։ Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ որոշ առավելություն ստանալ։ Պորտալը նշում է, որ դեռեւս պարզ չէ, թե ինչպես է Apple-ը օգտվելու բրիտանական ընկերության տեխնոլոգիաներից։ Ամերիկյան ընկերությունը հաճախ չի մեկնաբանում, թե ինչի համար է ձեռք բերում ոչ մեծ ընկերությունները։

Գործարքի արժեքը չի հրապարակվում։ Bloomberg գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Spectral Edge-ը 5 մլն դոլար ֆինանսավորում է ստացել։

1976,․ հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից, արտադրում է նաեւ MacBook նոթբուքեր, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, iPod ձայնարկիչներ եւ այլ բարձր տեխնոլոգիական սարքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռախոսի լապտերը կօգնի գտնել թաքնված տեսախցիկը
Մյասոեդովը նշել է, որ եթե ցանկանում են տեսախցիկը աննկատ տեղադրել, ապա այն, ամենայն հավանականությամբ, թաքնված կլինի այլ իրերի կողքին․․․
Google Chrome դիտարկիչն այժմ կկարողանա բացահայտել օգտատերերի թույլ գաղտնաբառերը
Նոր գործառույթն ակտիվացնելու համար պետք է դիտարկիչում մուտք անել chrome://settings/passwords, ապա մտնել ...
Apple-ը մշակում է վիրտուալ իրականության իր առաջին սաղավարտը
N301 ծածկանունով VR-ականջակալը կկարողանա 3D միջավայր վերարտադրել խաղերի, տեսանյութեր դիտելու կամ զրուցելու համար․․․
Բյուջետային Nokia 1.4 սմարթֆոնը մատնահետքի սքաներ կունենա
Այն փաստը, որ սարքը կստանա ցածր արտադրողական SoC, ակնարկում է փոքր՝ ընդանենը մեկ գիգաբայթ ծավալի հիշողության մասին․․․
Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով»
Մատչելի սմարթֆոնը կփոխարինի M11 մոդելին եւ կունենա մի շարք արտաքին փոփոխություններ...
Twitter-ը պաշտոնական հաշիվներ է հանձնել Բայդենի թիմին
Սոցիալական ցանցը Բայդենի թիմին փոխանցել է Սպիտակ տան բոլոր պաշտոնական հաշիվների վերահսկողությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ