News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Ավանդական թայլանդական մերսումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, նշված է կազմակերպության կոմյունիկեում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հինգշաբթի առավոտնյան նիստի ժամանակ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը ներառել է եւս 15 տարր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Ավանդական թայլանդական մերսումը համարվում է ավանդական թայլանդական բժշկության գիտության եւ արվեստի մաս: «Որպես ոչ դեղորայքային միջոց եւ մանուալ թերապիա՝ այն ներառում է մարմնի հետ մանիպուլյացիաներ պացիենտի էներգիաները եւ մարմնի կառուցվածքը  բալանսավորելու նպատակով այն հիվանդությունները բուժելու համար, որոնք ենթադրաբար առաջացել են  «սեն»-ի (ուղիներ, որոնք անցնում են մարդու օրգանիզմում եւ փոխանցում կենսական էներգիայի հոսքերը) ուղղությամբ էներգիայի հոսքերի խցանմամբ: Մերսումը հիմնված է ինքնախնամքի հնագույն թայլանդական պրակտիկաների վրա: Մասնագետների փորձը հաղորդվել է սերնդեսերունդ՝ դառնալով գիտելիքների ֆորմալ համակարգ»,-նշվում է կոմյունիկեում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված են նաեւ այլ տարրեր, այդ թվում՝ իռլանդական արֆե խաղի հմտությունները, սիլաթ՝ ինքնապաշտպական մարտարվեստը, կարավալը Պոդենսում (Պորտուգալիա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ