News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության քաղաքականությունը աշխատանքի խրախուսումն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Առաջինը՝ գնահատել իրական կարիքներ, որ ունեն քաղաքացիները այս կամ այն ոլորտներում, այս կամ այն դժվարությունները հաղթահարելու համար, տրամադրել հենց այդ կարիքներին համապատսախան ծառայություններ, ծառայություններ, որոնք մատչելի են բոլորին։

Երկրորդ կարևոր սկզբունքը և պատասխանատվությունը՝ մշակել այնպիսի քաղաքականություն, որը միտված է հավասար հնարավորությունների ստեղծմանը, մարդկանց հմտությունների, կարողությունների զարգացմանը և արժանապատիվ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։

Երրորդ կարևոր սկզբունքը, որը տարվա ընթացքում փորձել են դնել մեր քաղաքականության հիմքում, փոխկապակցվածությունն է այն ծրագրերի, որոնք մենք իրականացնում ենք, որովհետև չի կարող լինել սոցիալական աջակցության ուղղված ծրագիր, եթե այն փոխկապակցված չէ զբաղվածության հետ և այլն»,-նշեց նա։

Բաթոյանի խոսքով՝ կառավարության քաղաքականությունը աշխատանքի խրախուսումն է, որը պետք է դառնա աղքատության հաղթահարման եթե ոչ միակ, ապա հիմնական սկզբունքը։ «Իհարկե պետությունը գործատու չէ կամ ոչ բոլորի համար, սակայն պետությունը պետք է ստեղծի պայմաններ, հնարավորություններ, որ մարդիկ կարողանան զարգացնել իրենց հմտությունը, կարողությունները, կարողանան բացահայտել իրենց տաղանդները, և աշխատանքային գործունեությամբ զաբղվեն։ Հենց այս սկզբունքով ենք վերանայել մեր ծրագրերը։ Մենք սկսել ենք աշխատանքներ սոցիալական նպաստի և ընտանեկան նպաստի համակարգի վերանայման ուղղությամբ, որը ապախթանող համակարգ է, չի նպաստում մարդու կարողությունների արգացմանը, չիչ նպատում, որ մարդը այդ համակարգից դուրս գա։ Մենք ունենք ընտանիքներ, որոնք 10-ից ավելի տարի ընդգրկված են այս համակարգում և իրենց կյանքում որևէ լուրջ փոփոխություն կյանքի որակում տեղի չի ունեցել։ Այս ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են և առաջիկա օրերին նպաստի նոր համակարգի ներկայացումը կկազմակերպենք, որից հետո այն կներկայացնենք միջազգային փորձաքննության»,-հավելեց նա։

Նախարարն ասաց, որ  առաջիկայում նախարարական կոմիտեի նիստում կքննարկվի պայմանով նպաստի մասին նախագիծը, որով աշխատանքային հնարավորությունների կտրամադրվի գործազուրկ այն անձանց, որոնք աշխատունակ տարիքի են, կարող են աշխատել, սակայն մասնագիտական, խորհրդատվական աջակցության կարիք կամ աշխատատեղի մասին տեղեկատվության պակաս ունեն․ «Պայմանով նպաստը ենթադրում է նպաստի տրամադրում այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի անցել աշխատանքի։ Աշխատանքի անցնելու դեպքում որոշակի ժամանակահատված աջակցության տրամադրումը կշարունակվի, որպեսզի անձն ավելի կայուն կարողանա իր եկամուտը վաստակել և դրանից հետո միայն նպաստն աստիճանական կամ միանգամից կդադարեցվի»։

Տպել
Ամենաշատ