News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը օրերս քննարկման ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի նախագիծը, գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

Դրված հիմնական նպատակը ողջունելի է, ըստ որի նախատեսվում է առողջության պարտադիր պետական ապահովագրության համակարգի ներդրում:

Սակայն հայեցակարգի նախագիծը դեռևս ամբողջական չէ և ներառում է պարտադիր ապահովագրության այս համակարգի գործարկման մեխանիզմին վերաբերող, առարկայական խնդիրներ:

Մասնավորապես, հայեցակարգի նախագիծը չի բովանդակում անհրաժեշտ այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցերին:

Այս տեսանկյունից պետք է փաստել.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված է՝ չապահովագրված աշխատողի առողջության վերականգնման ծախսերն ամբողջությամբ պետք է կատարի գործատուն, եթե այդ աշխատողի առողջությանը վնաս է պատճառվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով:

Այլ կերպ ասած, գործատուն պարտավոր է.

կա՛մ ապահովագրել իր աշխատողի առողջությունը՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից,

կա՛մ իր միջոցներով հատուցել առողջության ապահովագրություն չունեցող աշխատողի առողջությանը պատճառված վնասը:

Նմանատիպ կարգավորումը բխում է նաև միջազգային իրավունքի նորմերի պահանջներից, որոնց միացել է Հայաստանը, այդ թվում՝ Եվրոպական վերանայված խարտիա, Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 173 կոնվենցիա:

Հայեցակարգի նախագծի 65-րդ կետում բերված տվյալների հիման վրա հաշվարկված է 1 շահառուի տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը՝ 77274 դրամ: Ապահովագրական ծախսն էլ նախատեսվում է ապահովել երկու սուբյեկտների միջոցով՝

պետությունը՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներով,

աշխատողը՝ իր կողմից վճարվող առողջության հարկով, որի դրույքաչափը կկազմի համախառն եկամտի 4-6 տոկոսը:

Փաստորեն՝ գործատուն չի ունենալու իր աշխատողի առողջության պարտադիր ապահովագրության վճարը կատարելու որևէ պարտավորություն:

Ավելին՝ միայն պետության և աշխատողի ծախսով է աշխատողը ապահովագրվելու, սակայն այդ ապահովագրությմաբ հատուցվելու է աշխատանքի վայրում գործատուի մեղքով աշխատողի առողջությանը պատճառված վնասը:

Համակարգային խնդիր է նաև այն, որ հայեցակարգի նախագծով առաջարկվող խնդրահարույց այսպիսի մոտեցմամբ գործնականում ապախթանվելու են գործատուի ներդրումներն ուղղված աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության պայմանների բարելավմանը:

Փաստորեն, գործատուն չի ունենալու նյութական պատասխանատվություն՝ աշխատանքի վայրում աշխատողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար:

Բնականաբար, հայեցակարգի նախագծով առաջարկվող այս մոտեցմաբ բացառվում է նաև գործատուի կորպորատիվ պատասխանատվությունը: Սա ևս առարկայական անհրաժեշտություն է դրական փորձ ունեցող երկրներում, որտեղ գործում է առողջության պարտադիր ապահովագրության համակարգ:

Բարձրացված խնդիրների համակարգային լուծումներն անհրաժեշտ է նախատեսել հայեցակարգի նախագծով՝ հաշվի առնելով նաև այս ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և եվրոպական առանձին երկրների հաջողված փորձը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ