News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գյուղատնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է 2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ հիմնականում անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչությամբ, իր իսկ համոզմամբ, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համակարգումը։

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքին` հատուկ կարևորվել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկային վերաբերող խնդիրների, ինչպես նաև «Կանաչ միջանցք» համակարգի խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը գործնական մակարդակում։ Բացի այդ,  ընդգծվել են գիտակրթական ագրարային հաստատությունների գործունեության համակարգմանը և փորձի փոխշահավետ փոխանակմանն առնչվող հարցադրումները։

Կարծիքների փոխանակման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կայանալիք գյուղատնտեսության հարցերով հայ-ռուսական հանձնաժողովի նիստին առանձին քննարկել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների՝ ՌԴ առաջատար ագրարային  բուհերում, մասնավորապես՝ Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանում,  կրթության և վերապատրաստման նպատակով տրամադրվող քվոտաների հարցը։

ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը նշել է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կարևորությունը և հիշեցրել, որ ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է մնալ միջազգային փոխգործակցության ամենակարևոր և առավել հեռանկարային ուղղություններից մեկը:

Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

«Ներկայիս խնդիրների լուծման հարցում կարևոր է միջկառավարական խորհրդի երկրների համընթաց աշխատանքը, ինչը նոր խթան կհանդիսանա մեր պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ գործադիր կոմիտեում իր ներկայացուցչին
Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հանդիպման ժամանակ ասել է, որ «որոշումն ընդունվել է․․․
Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ․ Զատուլին
Պետք է ապուշ կամ Փաշինյան լինես, որ այս հիմքով պնդես․․․
Միշուստինը հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ վարչապետների հանդիպման մասին
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ․․․
Ուկրաինան դուրս է եկել ՌԴ-ի, Բելառուսի եւ ԱՊՀ-ի հետ պետական ​​սահմանի վերաբերյալ մի շարք պայմանագրերից
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը․․․
Ղազախստանի ԱԳ նախարար Տլեյբերդին հայտնել է ՌԴ-ի կողմից ռիսկեր կամ սպառնալիքներ չտեսնելու մասին
Այս պահին մենք Ռուսաստանից ոչ մի ռիսկ կամ սպառնալիք չենք տեսնում, չենք զգում․․․
ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ հունիսին կստորագրվի ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը
Սերգեյ Լեբեդեւը հույս ունի, որ հունիսին համաձայնագիր կստորագրվի...
Ամենաշատ