News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ընդամենը ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հաստատության նախկին պահակը։ Դեպքի հետ նրա առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո Նոր Խարբերդում ապրող 58-ամյա տղամարդը դեկտեմբերի 12-ին բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։

Նույն օրը ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննություն կատարեցին բերման ենթարկվածի տանը։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ գողացված գումարը թաղել էր տնամերձ հողամասում։ Իրավապահները հայտնաբերեցին և առգրավեցին 50․000 դոլար և 3000 եվրո։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տղամարդը գողցած փողը տվել էր 25-ամյա որդուն ու պատվիրել, որ հողամասում թաղի։ Որդին, առանց հոր գիտության, գողոնից մի քանի հազար դոլար էր վերցրել ու, նույնիսկ, հասցրել մեքենա գնել, որը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ