News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որոշ երկրներ, որոնց չեմ ցանկանում նշել (Ադրբեջան՝ խմբ.) չարաշահում են իրենց երկրում ռուսերենի իմացությամբ եւ ռուսական դպրոցների առկայությամբ: Սակայն կարեւոր է հասկանալ, որ դա չի կարող առիթ լինել ինչ-որ զիջումներ, վարկեր եւ այլ ընդառաջումներ պահանջելու: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայ-ռուսական «Լազարեւյան ակումբի» երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Լոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ռուսերենի իմացությունը սեփական պոտենցիալն ընդլայնելու հնարավորություն է: «Ռուսաստանը հետաքրքրված է ամբողջ աշխարհում ռուսերենի տարածմամբ, սակայն դա չի կարող լինել փոխարենն ինչ-որ բան պահանջելու առիք: Դա նույնն է, ինչ մենք սկսենք ինչ-որ արտոնություններ կամ օգնություն պահանջել Մեծ Բրիտանիայից միայն այն պատճառով, որ մեր դպրոցներում ուսումնասիրվում է անգլերեն»,-նշել է Կոնստանտին Զատուլինը: Պատգամավորը նշել է, որ բախվել է ռուսերենի հարցի հետ Հայաստանում վարորդական իրավունքների առնչությամբ: «Անընդունելի է Ռուսաստանից այն հայտարարությունները, որ այդ հարցը կապված է հանգամանքի հետ, որ Հայաստանում ռուսերենը չունի այս կամ այն կարգավիճակը: Ես համարում եմ, որ նպատակահարմար կլիներ ընդունել վարորդական իրավունքը ԵԱՏՄ-ում»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ