
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին: