News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-12-ը PMI Science-ը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC հիմնադրամի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսաինֆորմատիկայի խմբի և LABZ.AL-ի հետ համատեղ իրականացրեց «Hack the DNA Datathon» ծրագիրը։ Այն նպատակ ուներ խթանել գենոմի ոլորտի ուսումնասիրությունները Հայաստանում և հանդիսանում էր բացառիկ հնարավորություն հայ գիտական հանրության համար (ֆոտոռեպորտաժ

Datathon-ը ներկայացնում էր ծերացման և քաղցկեղի հետազոտության մասին առաջադրանք, որի լուծումը պետք է դառնա խմորիչ գենոմի տվյալները ավելի արդյունավետ օգտագործելու միջոց։ Սա իր հերթին կհեշտացնի քաղցկեղի մեջ տելոմերների դերի մասին ուսումնասիրությունները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել համաշխարհային փորձագետների հետ և ստանալ մեթոդաբանության անկախ գնահատական։

«Ունեցել ենք 110 դիմորդ, որոնցից վերջնական փուլ անցել են 67-ը եւ 22 խումբ։ Նրանք մոտ 9 օր աշխատել են ԴՆԹ հետազոտությունների ոլորտում՝ բիոինֆորմատիկների խմբի կողմից տրամադրված տվյալների վրա, դա իրենից ներկայացնում է ԴՆԹ քրոմոսոմների վերջույթների ուսումնասիրություն, որը շատ կարեւոր դեր է կատարում քաղցկեղի եւ ծերացման ուսուամնասիրության գործում։ Տվյալագետների կողմից ուսումնասիրությունը կբերի նրան, որ մենք կատարյալ արդյունք կստանանք, եւ այդ արդյունքը կիրառելով բժշկության մեջ՝ կստանանք դանդաղ ծերացում, քաղցկեղի դեմ պայքարի միջոց, որը մինչեւ այսօր փնտրում ենք»,– ասաց ISTC կենտրոնի կոորդինատոր Գայանե Հակոբյանը։

Եզրափակիչ փուլ անցել են միայն 7-ը։ Միջոցառման արդյունքում հաղթող ճանաչվեցին և դրամական մրցանակները ստացան Դավիթ Խեչոյանը և երկու խումբ՝ Biocode–ը և Brainbee–ն:

«Ծրագիրն արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում՝ համագործակցելով կենսաինֆորմատիկայի խմբի հետ։ Նպատակն է խթանել համագործակցությունը՝ կենսաինֆորմատիկայի ոլորտի մոլեկուլյար բիոլոգիայի գիտական աշխատանքներ իրականացնողների եւ ծրագրավորողների միջև։ Հիմա աշխարհում ինովացիան գտնվում է ոլորտների խաչմերուկում, այսինքն՝ դա միայն մաթեմատիկա, կենսաֆիզիկա կամ ֆիզիկա չէ։ Նորարարությունը թափանցում է նաեւ գիտություն, եւ տեխնոլոգիաները շատ են օգնում գիտությանը։ Մշակույթ է դրվում կենսաբանների եւ ծրագրավորողների համագործակցության համար։ Կենսաբանները հավաքագրել են ԴՆԹ-ի տվյալները, եւ հիմա այդ տվյալների վերլուծությունը կարելի է իրականացնել տեխնոլոգիապես ավելի զարգացած ձեւով՝ օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմներ ծրագրավորման մեջ։ Կենսաբանները, որոնք ծրագրավորողներ չեն, գուցե չտիրապետեն այդ տեխնոլոգիաներին, այնինչ, եթե մենք հրավիրում ենք նույն սեղանի շուրջ համագործակցության տվյալագետներին, եւ իրենք օգնում են վերլուծել այդ տվյալները որպես ալգորիթմ, որպես մաթեմատիկական մոդել՝ շատ արդյունավետ լուծումներ ենք ստանում»,– ասաց «Ֆիլիպ Մորիսի» գիտահետազոտական կենտրոնի էկոհամակարգերի ղեկավար Մարիամ Դավթյանը։

Տպել
Ամենաշատ