News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի լողափն անսպասելիորեն ծածկվել է էխիուրիդ դասի ծովային որդերով, որոնք պայթեցրել են ամերիկյան սոցցանցերը, հաղորդում է BBC-ը:

Չնայած էխիուրիդները չեն դասվում ձկների շարքին, այլ ծովային որդեր են, այդ տեսակը ակնհայտ պատճառով հաճախ անվանում են «առնանդամի նման ձուկ»:

Սովորաբար այդ որդերն ապրում են ավազի շերտի տակ, սակայն Դրեյքս Բիչ լողափի շրջանում տեղի են ունեցել մի քանի ուժգին փոթորիկներ, որոնց հետեւանքով այդ անողնաշարավորները հայտնվել էին առանց իրենց սովորական տանիքի:

Գիտնականները համարում են, որ որդերը գոյություն ունեն արդեն 300 միլիոն տարի: Դրանցից մի քանիսն ապրում են մինչեւ 25 տարի, ինչը շատ երկար ժամանակահատված է անողնաշարավորների համար:

Կալիֆոռնիայում հայտնաբերված էխիուրիդների ցեղակիցներին կարելի է հանդիպել Ասիայում: Կորեայում դրանք համարվում են դելիկատեսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ