News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առեւտրային գործարքի «առաջին փուլի» շուրջ եւ այժմ քայլեր կձեռնարկեն համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ ավելի կարճ ժամկետներում: Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ն աստիճանաբար կչեղարկի չինական ապրանքների ներկրման սակագները, ինչն առաջանհերթություն է Պեկինի համար, հայտարարել է առեւտրի փոխնախարար Վան Շոուվենը, հաղորդում է CNBC-ը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  իր վարչակազմը չեղարկելու է նոր սակագների կիրառումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Նա հայտնել է, որ Սպիտակ տունը չի փոխի 25 տոկոս սակագները 250 միլիարդ արժողությամբ միաժամանակ ներկայիս առկա սակագները մինչեւ 7.5 տոկոս կրճատելու դեպքում:

Պեկինը զգալիորեն կավելացնի ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի գնման ծավալները, հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Խան Ցզյուանը՝ չնայած չի մանրամասնել՝ որքանով: Թրամփը պնդել է, որ Պեկինը ձեռքբերի ավելի շատ ամերիկյան հացահատիկային մշակաբույսեր՝ որպես համաձայնագրի մաս:

Համաձայնագիրը դեռեւս պետք է անցնի իրավաբանական գործընթացներ, քանի որ Վաշինգտոնը եւ Պեկինն աշխատում են դրա կնքման ժամանակացույցը հաստատելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ