News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը հրապարակել է բոլոր ածխային էլեկտրակայանները ոչնչացնելու եւ բնական գազի սեկտորի ընդլայնումը դանդաղեցնելու շուրջ ծրագիրը կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում, որը, նրա խոսքով, կհանգեցնի ԱՄՆ-ի ամբողջ տնտեսությունում 50 տոկոսով ածխաջրերի արտանետումը կրճատելուն առաջին 10 տարիների ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Նյու Յորքից միլիարդատերը, որը վերջին տարիների ժամանակն ու իր ունեցվածքի մեծ մասը նվիրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, հայտարարել է, որ նոր ծրագիրը մի քանի ծրագրերից մեկն է, որը վերջնարդյունքում կհանգեցնի նրան, որ երկիրն աստիճանաբար կհրաժարվի հորատվող վառելիքից լավագույն դեպքում մինչեւ 2050 թվականը:

«Նախագահը հրաժարվում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ, այդ իսկ պատճառով մնացած բոլորը պետք է դա անեն»,-հայտարարել է Բլումբերգը: «Որպես նախագահ՝ ես կարագացնեմ մեր անցումը դեպի 100 տոկոսանոց էկոլոգիապես մաքուր էներգիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ