News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ԵՄ առաջնորդները ողջունել են վարչապետ Բորիս Ջոնսոնի հաղթանակը, սակայն նախազգուշացրել, որ ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների շուրջ բանակցությունները շատ բարդ ընթացք կունենան, հաղորդում է AP-ը:

Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրությունների արդյունքում, ինչը թույլ կտա նրան իրականացնել իր խոստումն ու դուրս բերել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից հունվարի վերջում:

ԵՄ երկրների 27 առաջնորդներ կոչ են արել արագորեն վավերացնել բրեքզիթի շուրջ համաձայնագիրը բրիտանական նոր խորհրդարանի հետ, որպեսզի հետագա հարաբերությունների շուրջ բանակցությունները սկսվեն անցումային փուլում, որը կտեւի մինչեւ հաջորդ տարվա դեկտեմբերը:

«Դա շատ բարդ կլինի: Խոսքը վերաբերում է առեւտրի, ոլորտում բազմաթիվ հարաբերություններին, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մեր ամենամեծ խոչընդոտը կլինի այն, որ մեզ պետք է շատ արագ լուծում գտնել այդ խնդիրների համար: Մենք պետք է արդեն հունիսին որոշենք՝ ցանկանում ենք արդյոք երկարաձգել բանակցությունների ժամանակաշրջանը: Բրիտանիան հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել այն»:

Գագաթնաժողովի նախագահ Չարլզ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է շատ հզոր ռազմավարական հարաբերություններ ունենալ Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթից հետո: «Սակայն ԵՄ-ը պատրաստ է պաշտպանել սեփական շահերն ու առաջնորդվել դրանցով: Խաղի հավասար կանոնները շատ կարեւոր են»,-ասել է նա:

ԵՄ 27 առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավունքների եւ պարտավորությունների բալանսի վրա ու ապահովեն հավասար պայմաններ:

ԵՄ-ի կողմից առեւտրային համաձայնագրերի կնքումն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան ու Կանադան, տեւել է 5-9 տարի: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Ջոնսոնի ծրագիրը չի համընկնում ԵՄ կանոնների հետ եւ կարող է բարդացնել բանակցային գործընթացը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որքան Բրիտանիան որոշի ազատականացնել իր տնտեսությունը բրեքզիթից հետո, այնքան կկորցնի իր՝ ԵՄ միասնական շուկային հասանելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրներն Ուկրաինային ավելի քան 60 մլրդ եվրոյի օգնություն են ցուցաբերել
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պետք է Ուկրաինային մոտ 12-13 մլրդ եվրոյի ռազմական օգնություն ցուցաբերեր»,-ասել է նա․․․
ԵՄ-ն մտադիր է մայիսին Մոլդովա ուղարկել իր քաղաքացիական առաքելությունը 
Առաքելության խնդիրներն են լինելու ճգնաժամային կառավարման ոլորտում Մոլդովայի անվտանգության ոլորտի ․․․
«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ինչու ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում
Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն...
Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ հաճախակիացել են փախստականներին բռնության ենթարկելու դեպքերը
Զեկույցում որեւէ կոնկրետ երկիր չի հիշատակվում․․․
ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
Միեւնույն ժամանակ Բեռլինը պնդել է, որ բացառություն լինի ածխածնային չեզոք սինթետիկ վառելիքով (e-fuel) տրանսպորտային միջոցների համար․․․
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ