News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի իմչիփմենթի գործով լրացուցիչ դատավարության դեպքում ԱՄՆ-ի Սենատում: Նա հայտարարել է լրագրողներին, որ ցանկանում է տեսնել ինֆորմատորին, որի բողոքը ստիպել է դեմոկրատներին սկսել քննությունն իմփիչմենթի գործով:

Թրամփն անվանել է ամբողջ այդ գործընթացը որպես կեղծիք՝ հայտարարելով, որ դեմոկրատները նսեմացնում են իմփիչմենթը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ Ներկայացուցիչների պալատի փաստաբանական կոմիտեն հաստատել է իմփիչմենթի մասին հոդվածը, որով Թրամփը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Ուկրաինայի վրա 2020 թվականի ընտրությունների ժամանակ նրա հավանական մրցակցի՝ Ջո Բայդենի դեմ Ուկրաինայում հետաքննությունը սկսելու համար: Կոմիտեն նաեւ հաստատել է երկրորդ հոդվածը, որով Թրամփը մեղադրվում է Կոնգրեսում սկանդալի հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ