News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայամիից զույգը, որը ձեռք էր բերել արվեստի գործը, որը բաղկացած է կպչուն ժապավենով պատին փակցված բանանից 120 000 դոլար արժեքով, խոստովանել է ստեղծագործության աբսուրդային էությունը՝ հայտնելով, որ պատրաստվում է նվիրել այն թանգարանին, հաղորդում է Fox News-ը:

Բիլի եւ Բեատրիս Քոքսը նշել են, որ համարում են, որ  «Կոմեդիանտ» կոչվող ստեղծագործությունը կդառնա «կուլտային»: Նրանք որոշել էին գնել այն՝ տեսնելով հանրային դեբատները, որոնք հրահրվել էին ստեղծագործության պատճառով:

«Մենք գիտակցում ենք զարհուրելի աբսուրդը փաստի, որ «Կոմեդիանտ»-ը մատչելի եւ արագ փչացող մթերք է եւ կպչուն ժապավենի մի քանի դյույմ»,-ասել է Քոքսը: «Ի վերջո, մենք զգում ենք, որ նկարիչ Մաուրիցիո Կատելանի բանանը կդառնա նշանակալի պատմական օբյեկտ»:

Նրանք պատրաստվում են նվիրել բանանը գեղարվեստական թանգարանին: «Բանանը հնարավոր է փոխարինել մեկ այլ բանանով»,-խոստովանել է զույգը:

Քոքսը համեմատել է այդ աշխատանքն Էնդի Ուրխոլայի «Քեմփբելս» լեգենդար ապուրի տարաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ