News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր «փակուղիների», որոնք նրանց առջև հաճախ խոչընդոտներ են առաջացնում։ Ըստ տեղեկությունների, հերթական խճճված վիճակն առաջացել է ընտրությունների նախապատրաստման հարցում։  Այս մասին գրում է «Փաստ» թերթը:

Թերթի տեղեկություններով, ԿԸՀ-ում ու կառավարությունում բավական լուրջ մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով, քանի որ համապատասխան կադրային բազա չունեն։

Բանն այն է, որ և՛ տեղամասային, և՛ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովների գերակշիռ մասում գլխավորապես նախկին իշխանությունների կողմից հաստատված հանձնաժողովականներ են, որոնք տարիներ շարունակ այդ աշխատանքով են զբաղվել, և որոնց բոլորը ճանաչում են ու հիմնականում չեն վստահում, իսկ նոր մարդիկ ուղղակի չկան։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը ներկայումս իշխանությունների համար բավական խնդրահարույց է, և լուրջ աշխատանքներ են տարվում՝ հավատարիմ կադրեր գտնելու և հանձնաժողովները համալրելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ