News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոր Օռլեանի քաղաքապետ Լաթոյա Քանթրելը քաղաքում արտակարգ դրություն է հատարարել կիբեռգրոհի պատճառով, որին ենթարկվել է քաղաքը ուրբաթ օրը, տեղեկացնում է CNN-ը։

Կոտրելու փորձեր եւ կասկածելի ակտիվություն նկատվել են ժամը 05.00-ի սահմաններում, մամուլի ասուլիսում ասել է Նոր Օռլեանի տեղեկատվության բաժնի ղեկավար Քիմ Լագրյուն։

11.00-ի մոտ տեխնիկական քննիչները հայտնաբերել են կիբեռմիջադեպ, եւ քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը սկսել է անջատել սերվերները եւ քաղաքային համակարգիչները որպես նախազգուշական միջոց, նշվում է Նոր Օռլեանի ներքին անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության թվիթներում։

Քաղաքն սկսել է միջադեպի հետաքննությունը՝ Լուիզիանայի նահանգի ոստիկանության, ազգային գվարդիայի, ՀԴԲ-ի եւ ԱՄՆ Գաղտնի ծառայության հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ