News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

«Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված և խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել ևս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է և մեզ նման։ Այս մասին գրում է  «Հրապարակ» օրաթերթը:

Նաև դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին մի թթու խոսք, մյուսին՝ անսպասելի «ապտակ», աշխարհը չավերվեց՝ կանցնեն օրեր, կմոռացվի վիրավորանքը, հաշտություն կկայանա։

Բայց եթե կենցաղային մակարդակում դա ներելի է և հասկանալի, ապա պետական մակարդակում՝ անթույլատրելի։ Կան խոսքեր, որ «մի փութ մեղրով չեն ուտվի» և միջպետական հարաբերություններ կարող են ավերել, որը հարթելը հետո դառնում է գրեթե անհնարին։ Երբ Արցախում ՀՀ վարչապետը բոցաշունչ ճառ ասաց՝ անհասկանալի նպատակով հրավիրված հանրահավաքում, մենք բոլորս հուզվեցինք նրա սրտառուչ ելույթից՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Օրեր շարունակ հուզմունքով ու երկյուղածությամբ կրկնում էինք այդ բառերը՝ որպես հավաստումն այն կարևոր իրողության, որ չկա Հայաստան-Արցախ տարանջատում, և չկան հակասություններ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև։ Սակայն անցան օրեր, և պարզվեց՝ էմոցիոնալ ու մեր ականջին հաճո հայտարարությունը դիվանագիտական սխալ էր, որի մասին խոսեց նախ Ռուսաստանի ԱԳ նախարարը, իսկ երեկ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը․ «Եթե հայկական կողմն իր նախարարի շուրթերով խոսում էր Ղարաբաղի անկախության մասին, վարչապետն էլ ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել»։

Պարզվեց, որ այդ արտահայտությունը ոչ թե մեր կամքի դրսևորումն է և մարտահրավեր՝ «ձեռքերդ հեռու Արցախից», այլ բանակցությունների ընթացքին մեծապես վնասող հայտարարություն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ