News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ։ Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով։

Հա, ի դեպ, կա ե՛ւ նարնջագույն, ե՛ւ կապույտ գույնի լվացքի փոշի։ Դրանք 25 կիլոգրամանոց պարկերում են, հատիկավոր են։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ ալկոհոլային խմիչք։ Մասնավորապես, աճուրդի էին հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպ»-ի կոնյակները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ