News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետսկան վարչության հերթական նիստին որոշում է կայացվել 2020թ-ի գարնանը ԱՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել»

 «Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության հերթական նիստին որոշում է կայացվել 2020թ-ի գարնանը ԱՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Մասիս Մայիլյանի թեկնածությունը` հաշվի առնելով նրա՝ արտաքին հարաբերություններում ունեցած բազմամյա փորձը, դիվանագիտական արհեստավարժ մոտեցումներ ցուցաբերելու հմտությունը, քաղաքական գործունեության անբասիր ճանապարհը և ԱՀ միջազգային ճանաչման, Արցախյան հիմնախնդրի կարգավորման, ԱՀ քաղաքական ու տնտեսական ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը: Կուսակցական համամասնական ցուցակով աներկբայորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ առողջ կոալիցիայի և փոխհամաձայնության շրջանակնեում համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք, կարևորելով Արցախի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտումը, մեր ընդհանուր հայրենիքի առջև ծառացած խնդիրները և մտահոգված լինելով Արցախյան հիմնահարցի կարգավորման հետագա ճանապարհներով, սատարելու են Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով աջակցել Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի իրագործմանը, ինչպես նաև բացառել արմատացած ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավոր փորձերն ու ձայների փոշիացումը»,- ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև օրվա ավարտը թողնեք ձեզ մտահոգող հարցերը, ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ վիդեո ձևաչափով. Ռուբեն Վարդանյան
Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա...
Պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը. Ռուբեն Վարդանյան  
Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարեւոր էին նոր իրավիճակը հասկանալու եւ նախապատրաստվելու ․․․
Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ...
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Ամենաշատ