News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 13 տարեկան տղայի Մանհեթենի այգում քոլեջի ուսանողուհու սպանության պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ https://www.reuters.com/ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։

18-ամյա Թեսա Մեյջորսը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից հետո, որոնք ստացել է կողոպուտի փորձի ժամանակ, երբ անցնում էր Հառլեմի շրջանի Մոռնինգսայդ Պարկով։

Նրան հաջողվել է օգնություն կանչել, բայց մահացել է հիվանդանոցում։

Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքի դետեկտիվ բաժնի ղեկավարը, աղջկա սպանության փաստով ձերբակալվել է մի հոգի, գործն ակտիվ հետաքննվում է։

CBS2 հեռուստաալիքը, հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին, տեղեկացրել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է 13 տարեկան կասկածյալի մերձակա շենքերի մուտքերից մեկում։

Նրա հագուստը նման էր զոհի նկարագրածին։ Բացի այդ, նրա մոտ դանակ կար։

Աղբյուրները տեղեկացրել են, որ տղան խոստովանել է, որ փորձել է երկու ընկերների հետ թալանել Մեյջորսին՝ դանակի հարվածներ հասցնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ