News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Bonhams աճուրդի տունը վաճառել է կանաչ Aston Martin Virage Volante-ը, որով երթեւեկել է ինքը՝ արքայազն Չառլզը, հայտնում է «Մոտորը»:

British Racing Green դասական գույնի ավտոմեքենան 1994 թվականից հասցրել է անցնել ընդամենը 34 864 մղոն կամ 56 հազար կիլոմետրից մի փոքր ավելի: Առաջին 14 տարում այն օգտագործել է անձամբ արքայազն Չառլզը, ընդ որում՝ բացառապես վարձույթի պայմանագրով. ավտոմեքենան այդ ընթացքում պաշտոնապես մնում էր արտադրողի սեփականությունը: Հատուկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդու համար կաբրիոլետը Works Service ստորաբաժանումում ենթարկվել է մի շարք մշակումների:

Օրինակ՝ մեկ լիտրով մեծացվել է սովորական 5,3-լիտրանոց V8 շարժիչի աշխատանքային տարողությունը, ինչի շնորհիվ հաջողվել է հզորությունը հասցնել մինչեւ 500 ձիաուժի: Սակայն, ի տարբերություն համանման թյունինգային տարբերակների, Ուելսի արքայազնի Virage Volante-ի անվահետքը չի մեծացվել եւ չեն տեղադրվել ընդլայնված թեւեր: Սրահում հայտնվել է հետեւի տեսարանի լրացուցիչ հայելի անհատական թիկնապահի համար, որը նստում էր ուղեւորի տեղում, իսկ կենտրոնական բարձակին ներկառուցել են բնական կաշվով երեսապատված հատված շաքարի խորանարդների համար՝ արքայազն Չառլզը սիրում էր պոլո խաղալ եւ ձիերին քաղցրեղենով հյուրասիրել:

Կանաչ կաբրիոլետը 2008 թվականին վերադարձել է Գեյդոնում տեղակայված Aston Martin-ի կենտրոնակայան, որտեղ ցուցադրվել է գործարանի թանգարանում, իսկ 2012 թվականին ընկերությունը որոշել է մեքենայից ազատվել: Կաբրիոլետի համար աճուրդում հաջողվել է ստանալ 119 100 ֆունտ սթերլինգ: Սակայն 7 տարի հետո Virage Volante-ի նոր տերը նույնպես մեքենան աճուրդի է դրել՝ 225 հազար ֆունտ մեկնարկային գնով, որն արդյունքում վաճառվել է 235 750 ֆունտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ