News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը  ուրբաթ հայտարարել է, որ լսումներ է անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ՝ իր հարկային, բանկային եւ ֆինանսական տվյալները գաղտնի պահելու վերաբերյալ, հայտնում է The Guardian-ը: 

Ենթադրվում է, որ դատարանը որոշում կընդունի հունիսին՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու Թրամփի փորձի ֆոնին:

Պարբերականը նշում է, որ այս հարցը լուրջ տարաձայնություններ է առաջացրել նախագահի ու Կոնգրեսի միջեւ եւ հնարավոր է՝ ազդի 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա:

Թրամփի միջնորդությունը, մասնավորապես, վերաբերում է Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեներից եւ Մանհեթեն շրջանի դատավոր Սայրուս Վանսից իր ֆինանսական ու բանկային տվյալները գաղտնի պահելուն:

Դատարանը նաեւ որոշելու է, թե արդյոք Մանհեթենի դատարանն իրավունք ունի՞ քրեական գործի շրջանակում ստանալու Դոնալդ Թրամփի 8 տարվա հարկային հայտարարագրերը:

Լսումները սկսվելու են մարտի վերջին: Այս գործով ծանուցումներն ուղարկվելու են իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում ուղարկվող ծանուցումներից առանձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ