News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ավելի շատ միջազգային հանրության համար է արվում: Այսօր` դեկտեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Իշխանությունը փորձում է ներկայանալ միջազգային հանրությանը, որ մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենք պատվաբեր հեռանալ, այսպես չակերտներով ասած, բայց իրականության մեջ սա համոզիչ չի այն պարզ պատճառով, որ ինչու պետք է հարկատուները վճարեն չաշխատելու համար: Սա կարեւոր փաստարկ է: Երկրորդ` եթե իշխանությունները հայտարարում են, որ փետրվարից Սահմանադրություն փոխելու հանձնաժողով է ստեղծվում եւ ենթադրվում է, որ այո, ձեր ասած պահեստային տարբերակն այն է, որ ՍԴ-ին այլ կարգավիճակ պետք է տրվի, հետեւաբար սա մի փորձ է միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք տվել ենք հնարավորություն, այլ հարց է, որ դատավորները չեն օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց նա` նշելով, որ սա ավելի շատ ֆորմալ բնույթ ունի, քան իրական առաջարկ է:

Բագրատյանը նշեց, որ քիչ հավանական է, որ դատավորներն օգտվեն այս առաջարկից:

Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել