News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ. «Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

Միաժամանակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության կայացմանն ու հզորացմանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Արայիկ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին…
Ստիպված եմ արձագանքել. Ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի առաջարկությամբ. Պետնախարար
Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է...
Ամենաշատ