News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից:

«Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:

«Դոհա ֆորում-2019»-ը անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումների և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ