News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կալկաթայում արդեն երկրորդ օրն անընդմեջ ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց պատճառը Հնդկաստանի քաղաքացիության մասին հակասական օրենքն է, հայտնում է BBC News-ը: 

Նոր օրենքի համաձայն՝ ոչ մուսուլման միգրանտներին, որոնք բնակվում են 3 երկրում, որոնց հիմնական բնակիչները մուսուլմաններ են, Հնդկաստանի քաղաքացիության իրավունք է տրամադրվում կրոնական հիմքով հետապնդումների դեպքում:

Խոսքը ծագումով Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից միգրանտների մասին է:

Նշվում է, որ ցուցարարներն այսօր արգելափակել են ճանապարհները եւ Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում հարձակվել կայարանների ու գնացքների վրա:

Նահանգում մտցվել է պարետային ժամ՝ տեղական ժամանակով 09:00-ից մինչեւ 16:00:

Ցուցարարները հայտարարել են, որ նախատեսում են խափանել պարետային ժամը:

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան զբոսաշրջիկներին զգուշացրել են Հնդկաստանի հյուսիս-արեւելք կատարելիք ճանապարհորդությունների ժամանակ չափազանց զգույշ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ