News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են այն վայրը, որտեղ կյանքի համար անհամատեղելի այրվածքներ է ստացել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Վահան Գ.-ն:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում հայտնաբերվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված ու մահացած տղամարդու հողաթափերը, հագուստի այրված կտորներ, լար, որի մի մասը հայտնաբերվել է մահացածի պարանոցին, ինչպես նաև արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով առաջինն է օգնություն ցուցաբերել այդ տղամարդուն և նա էլ ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն: Այդ տղամարդը աշխատում է ԽՍՀՄ տարիներին կառուցված, այժմ անգործության մատնված «Լազերային ԼՏ. պիրկալ» գործարանում՝ որպես պահակ,

Փաստի առթիվ Նոր Նորք քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե այլ բան, այս պահին իրավապահները ձեռնպահ են մնում հայտնելուց:

Վարկածներից մեկն էլ նա է, որ տղամարդը կախվելու և ինքնահրկիզվելու միջոցով փորձել է ինքնասապան լինել:

Տպել
Ամենաշատ