News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարուստ բրիտանական ընտանիքը վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ Պահպանողական կուսակցության հաղթանակը նշել է 65 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ տուն գնելով, գրել է Independent-ը։

Թերթը նշում է, որ այդ գործարքը Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայի պատմության մեջ ամենախոշորներից է, եւ հարուստ գնորդները հետաձգել են գնումը մինչեւ Պահպանողական կուսակցության հաղթանակը։

Գործարքի կնքմամբ զբաղվող գործակալությունում հրաժարվել են տվյալներ հայտնել տան գտնվելու վայրի մասին՝ միրաժամանակ նշելով, որ գործարքը կնքվել է անմիջապես այն բանից հետո, երբ պարզվել է, որ ընտրություններում հաղթում են պահպանողականները։

Նշվում է, որ բրիտանացի միլիոնատերերը եւ միլիարդատերերը սպառնալիք էին համարում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, որը հայտարարում էր, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում մտադիր է երկրի առաջին տասը հարկատուների համար հարկերը բարձրացնել։

Նրա պարտությունը խորհրդարանական ընտրություններում հանգեցրեց բրիտանական 16 միլիարդատերերի ընկերությունների արժեքի մոտ 2,1 մլրդ ֆունտ աճի՝ կապված բաժնետոմսերի կտրուկ բարձրացման հետ, հայտնում է Bloomberg-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ