News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուրճ արտադրող ընկերությունը 5000 դոլար եւ անվճար ուղեւորություն է առաջարկում «սուրճի թագուհու» անսովոր աշխատանքի համար, հայտնում է UPI-ը։

Gevalia Kaffe ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ «սուրճի թագուհին», ծառաներով, այդ թվում՝ շեֆ-խոհարարով եւ կառավարչովշրջապատված, մեկ շաբաթ կանցկացնի շոտլանդական Կարլովերի ամրոցում։

Հաղթողը կստանա 5000 դոլար, Շոտլանդիա անվճար ուղեւորություն եւ 2000 դոլար՝ ամրոցում անցկացված մեկ շաբաթվա համար։

«Gevalia-ն կարծում է, որ թագուհի կլինի նա, ով սուրճի առաջին բաժակից հետո կդառնա ինքն իր ամենավստահ տարբերակը՝ կասի ինչ մտածում է, ինքնավստահ կլինի եւ չի վախենա ծիծաղելի երեւալ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Այն անձինք, որոնք ցանկանում են թագուհի լինել, պետք է 250 միավորից բաղկացած մինի-էսսե գրեն այն մասին, թե ինչու են իրենց համարում այդ դերի համար իդեալական թեկնածու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ