News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում սուզորդները Ուայթ Այլենդ կղզում հրաբխի զոհերի որոնումներ են կատարում աղտոտված ջրում․ վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Reuters-ը։

Ջրերն աղտոտվել են քարաթափումների եւ լավայի ու քիմիկատների ժայթքման հետեւանքով՝ որոնումների ժամանակ դայվերների համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով։

Ոստիկանությունում հայտնել են, որ առնվազն երկու մարդու մարմին չի հաջողվել դուրս բերել ջրից։

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Ուայթ Այլենդ հրաբխային կղզու վրա։ Զոհերի թիվը հասել է 8-ի։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։ Հայտնում են, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել, 31-ից 27-ը ստացել է մաշկի մակերեւույթի 30 տոկոս այրվածք, շատերը շնչուղիների այրվածքներ են ստացել։ Ավելի ուշ հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ երկու տուժածների մոտ այրվածքները կազմում են մարմնի 90 տոկոսը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ողջ մնացածներ կղզու վրա չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ