News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Լուիզիանա նահանգը ալիգատորներից պատրաստված արտադրանքի ներմուծումն ու վաճառքը արգելելու համար դատի է տվել Կալիֆոռնիային, հայտնում է Associated Press-ը։

Ներկայացված հայցում Լուիզիանա նահանգը վստահեցնում է, որ ալիգատորներից պատրաստված արտադրանքի վաճառքը կարեւոր նշանակություն ունի ինչպես նահանգի տնտեսության, այնպես էլ ամերիկյան ալիգատորների բազմացման վերականգնման համար։

«Այնուամենայնիվ, Կալիֆոռնիան փորձում է ոչնչացնել ամերիկյան ալիգատորներից արտադրանքի շուկան՝ չհանդուրժելով այն փաստը, որ ալիգատորների այդ տեսակը Կալիֆոռնիայում չկա»,- նշվում է հայցում։

Times-Picayune/the New Orleans Advocate թերթի տվյալների համաձայն, Կալիֆոռնիան դեռեւս 1970-ականներից արգելել է ալիգատորներից ապրանքների ներմուծումն ու վաճառքը, սակայն անընդհատ բացառություններ է արել՝ թույլ տալով զբաղվել այդ սողուններից արտադրանքի առեւտրով։

Բացառությունների հերթական ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունվարին, սակայն այս անգամ Կալիֆոռնիան որեւէ բացառություն չի նախատեսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ