News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիաների կուսակցությունների կողմնակիցները կրկին լիբանանյան մայրաքաղաքում Նահատակների հրապարակում ցուցարարների վրա հարձակվելու փորձ են արել։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց հետ են մղել դեպի «Ռինգ» կամուրջ, որտեղ բախումները շարունակվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով խաղաղ ցուցարարին։

Ոստիկանությունը անկարգություններ հրահրողներին քշել է Բեյրութի կենտրոնի մերձակայքում շիական թաղամասերի խորքերը։ Ագրեսիվ տրամադրված երիտասարդությունը իր հերթին բաժանվել է խմբերի եւ փորձում է շրջանցել ոստիկանական պատնեշներն ու կրկին քարեր նետել։

Դեպքերի վայր են եկել բժիշների մի քանի բրիգադներ։ Ոստիկաններից մեկին տեղում օգնություն են ցուցաբերել այն բանից հետո, երբ քարով հարվածել էին նրա մեջքին։

Այն թաղամասերում, որտեղ թաքնվել են շիաները, բնակիչները ոստիկանությունից պահանջել են այլեւս արցունքաբեր գազ չօգտագործել, քանի որ դրանից սովորական մարդիկ են տուժում։

Ուրբաթ օրը «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան շիական կուսակցությունների կողմնակիցներին կոչ էր արել «համբերությամբ լցվել» եւ անկարգություններ չկազմակերպել։ Նա նաեւ հայտարարել էր, որ այդ գործողությունները կապ չունեն կուսակցությունների եւ նրանց հրահանգների հետ։

Շիական կուսակցությունների կողմնակիցներն առաջին անգամ չէ, որ անկարգություններ են հրահրում։ Մի քանի օր առաջ Բեյրութի կենտրոնում անվտանգության ուժերի հետ բախումները մի քանի ժամ էին տեւել։ Բազմիցս նրանց հաջողվել էր հասնել խաղաղ ցուցարարներին, հրդեհել վրանները եւ ծեծի ենթարկել հանրահավաքների մասնակիցներին։ Հոկտեմբերի 29-ին ագրեսիվ տրամադրված մարդիկ հարձակվել էին ոչ միայն խաղաղ ցուցարարների, այլեւ լրագրողների վրա։

Լիբանանում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին՝ ալեկոծությունները երկրում չեն դադարել։ Լիբանանի ֆինանսական եւ տնտեսական վիճակը ճգնաժամային է։ Երկրի նախագահ Միշել Աունը դեռեւս հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է ֆինանսական բլոկադայից եւ պատժամիջոցներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ