News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելգիական դիմակահանդեսը, որի ժամանակ ներկայացվել են հրեաների ծաղրական կերպարներ, հակասեմիտականության բազմաթիվ մեղադրանքներից հետո հանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակից, գրում է Independent-ը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ՄԱԿ միջկառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ «պարբերաբար կրկնվող ռասիստական եւ հակասեմիտական ներկայացումների համար» ցուցակից հանում է դիմակահանդեսը, որն ամեն տարի անցկացվում է բելգիական Ալստ քաղաքում։

Դիմակահանդեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառվել էր 2010թ․, սակայն շքերթի ժամանակ կեռ քթերով եւ ոսկու պարկերի վրա նստած օրթոդոքս հրեաների պատկերող ծաղրական կերպարների առկայությունը Բելգիայի 400 000-անոց հրեական համայնքի վրդովմունքն են առաջացրել։

Ալստի քաղաքապետ Քրիստոֆ Դեզը, որը ներկա է եղել որոշման կայացմանը, սպասել է նման բանի, սակայն պաշտպանել է դիմակահանդեսը՝ հերքելով հակասեմիտականության եւ ռասիզմի մեղադրանքները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ