News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես միշտ հեղափոխությունները համարել եմ վատ, շատ վատ բան, առավել եւս հակահեղափոխությունները: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Որովհետեւ հակահեղափոխությունը եւ հեղափոխությունը, իմ կարծիքով, չարիք է մեր ժողովրդի համար, դժբախտություն է, մեր ժողովրդին կբերի պրոբլեմներ: Հիմա մի հատ իշխանազավթում եղել է, հիմա պատկերացնում եք` մի հատ էլ նորից այլ հակահեղափոխություն լինի, մենք կընկնենք անդունդ»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ կողմնակից է ընտրությունների ճանապարհով իշխանության փոփոխությանը. «Ես կարծում եմ, որ ցնցումները կարող են մեր երկրին տանել  անդառնալի կորուստների: Իսկ ես իմ երկիրը շատ եմ սիրում, համարում եմ աշխարհի լավագույն երկրներից մեկը: Եւ եթե մի բան լինի մեր երկրին, մենք պետք է սահմանին մեռնենք, ոչ թե այստեղ»:

Տպել
Ամենաշատ