News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի համար հեշտ ժամանակներ չեն իր որդու՝ արքայազն Էնդրյուի անվան շուրջ սեքս-սկանդալի պատճառով, հաղորդում է Fox News-ը:

Վերջերս Vanity Fair պարբերականի հեղինակներից մեկը՝ Քեթի Նիշելը, պատմել է, որ 93-ամյա թագուհին բախվել է լուրջ խնդրի հետ. նա պետք է Սուրբ Ծննդյան շնորհավորանքով ելույթ ունենա, որի ժամանակ պետք է պատմի անցնող տարվա արդյունքների մասին, իսկ այդ առաքելությանը թագուհին շատ լուրջ է վերաբերվում:

«Դեռեւս գրվել է միայն սեւագիրը, սակայն այդ տեքստը գրելը հեշտ չէ: Ժամանակները շատ են փոխվել կուլիսներից այն կողմ, եւ բոլորը հուսահատվել են»,-հայտարարել է հեռուստաալիքին աղբյուրը:

Ելիզավետայի կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել է Daily Mail պարբերականին, որ վերջին շրջանում Ելիզավետան ավելի հաճախ է զգում ավագ որդու՝ Չարլզի աջակցության կարիքը:

Կենսագրի խոսքով՝ թագուհին հիանում է իր 71-ամյա որդով, եւ այժմ «նրանք մտերիմ են, ինչպես երբեք»:

Ենթադրվում է, որ իր ելույթի ընթացքում թագուհին նաեւ կհիշատակի թագավորական ընտանիքի երջանիկ պահերը. ութերորդ թոռնիկի՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինդզորի ծննդյան, ինչպես նաեւ արքայադուստր Բեատրիսի նշանադրության մասին:

Հիշեցնենք, որ Բրիտանիան ցնցել էր սկանդալը արքայազն Էնդրյուի շուրջ, որն ընկերություն էր անում ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ. վերջինս մեղադրվում էր սեռական առեւտրի մեջ:

Նոյեմբերին արքայազն Էնդրյուն հարցազրույց էր տվել BBC հեռուստաալիքին, որում պատմել էր Էփշթեյնի հետ իր հարաբերությունների մասին: Ընդ որում՝ արքայազնը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Էփշթեյնի գործողություններում: Ըստ ԶԼՄ-ների՝ այդ հարցազրույթը «կատաստրոֆիկ» էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ