News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինական Changan ընկերությունը ցույց է տվել Eado սեդանի հերթական տարբերակը: Նորույթը հիմնված է երկրորդ սերնդի մոդելի վրա, սակայն ստացել է ամբողջովին նոր սրահ եւ թափքի այլ ձեւավորում: Չափսերով Eado-ն ակտուալ Volkswagen Jetta-ից փոքր-ինչ խոշոր է. չինական մոդելի երկարությունը 4730 միլիմետր է, անիվների հիմքը՝ 2700 միլիմետր, գրում է Մոտոր-ը:

Նոր Eado-ն ընկերության կողմից ստացել է Eado Plus անունը եւ հեշտությամբ տարբերվում է արտաքինից ծավալուն ռադիատորային ցանցի միջոցով, որը փակցված է լուսադիոդային լուսարձակների վրա, ինչպես նաեւ բամպերի, 17-դյույմանոց դիսկերի եւ հետեւի համարանիշի այլ ձեւով ամրացման միջոցով: Ի տարբերություն նախորդ տեսակի՝ չափսերը ենթարկվել են աննշան փոփոխության. երկարությունն ավելացել է 20 միլիմետրով, իսկ բարձրությունը պակասել 50 միլիմետրով անփոփոխ անվային հենքի պարագայում:

Սրահում Changan Eado Plus-ը որոշ նյուանսներ փոխառել է Mercedes-Benz-ից. չինական սեդանը համալրված է տեղեկատվական-ժամանցային համակարգով միավորված 10.25 դյույմանոց էկրաններով, ինչպես MBUX-ում է: Թոփ-տարբերակի դեպքում ավելացվել է կաշվե սրահ, առջեւի նստատեղերի էլեկտրակարգավորումներ, ինտերիերի երկգույն ձեւավորում, պանորամային տանիք, լայնածավալ տեսադաշտի տեսախցիկներ եւ քրուիզ-քոնթրոլ:

Կառուցվածքի առումով Changan Eado Plus-ը կրկնում է «հին» մոդելը. շարժիչների գամման ունի ընդհանուր առմամբ 128 ձիաուժ եւ 1.6 հզորություն, ինչպես նաեւ 1.4 տուրբոշարժիչ (158 ձիաուժով): Ավտոմեքենան համադրված է հնգաստիճան մեխանիկական եւ վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփերով: Մեքենայի հիդրոհաղորդակը տեղադրվել է առաջնային հատվածում:

Չինաստանում վաճառքը կմեկնարկի 2020 թվականին: Արժեքը դեռեւս չի հայտարարվել, սակայն արտադրողը չի խոստանում թանկացում առանց Plus-ի՝ սովորական մոդելների համեմատ, որոնք արժեն 72-104 հազար յուան (10300-148000 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ