News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կիրակի Նեպալում հնդիկ ուխտագնացներով ավտոբուսն անդունդն է ընկել. կա 14 զոհ, վիրավորվել է 18 մարդ, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ ուխտագնացները վերադառնում էին տուն Բխագվաթի աստվածուհու տաճարն այցելելուց հետո, երբ ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել անդունդը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ հեռավորության վրա:

Դեպքի առթիվ անցկացվում է հետաքննություն:

Ընդ որում՝ ոստիկանությունում հայտնել են, որ ավտոբուսը սահել է հորդառատ անձրեւի հետեւանքով: Բացի այդ, ճանապարհի այդ հատվածը վատ տեսանելի էր:

Իրավապահները չեն բացառել նաեւ մեխանիկական անսարքության հավանականությունը: Ավելին, նրանք տեղեկացրել են, որ ավտոբուսն այդ տարածքից չէր, եւ վարորդը գուցե եւ անծանոթ էր այդ ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ