News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալբանիայում անցած ամիս ավերիչ երկրաշարժի առնչությամբ սպանության եւ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ, հաղորդում է BBC News-ը:

Սպանության համար ձերբակալվածներից երկուսը երկրի ամենատուժած կետերից մեկում՝ Դուրես քաղաքում, հյուրանոցների սեփականատերեր են:

Երկու հյուրանոցներն էլ կառուցվել են անօրինաբար, եւս մեկ հյուրանոցի կառուցումը օրինականացվել է խախտումներով, տեղեկացրել են ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ալբանիայում 6.4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 51 մարդ. ավելի քան 14 000 մարդ զրկվել է տանիքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ