News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ Պահպանողական կուսակցության հաղթանակը ոգեւորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Independent-ը:

Թրամփը հայտարարել է, որ դա մեծ նշանակություն կունենա ԱՄՆ-ի համար:

«Դա նշանակում է շատ առեւտուր, հսկայական ծավալով առեւտուր: Նրանք մեզ հետ բիզնես վարելու այնքան մեծ ցանկություն ունեն»,-լրագրողներին հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը ջերմորեն շնորհավել էր Բրիտանիայի վարչապետին թվիթերյան իր միկրոբլոգում գրառման միջոցով:

Նախկինում երկու կողմերը բազմիցս հայտարարել են երկու երկրների միջեւ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ