News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գործունեության 1,5 կես տարվա ընթացքում «Իմ քայլը»  հիմնադրամը ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել եւ հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել այն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Իմ ելույթը երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ: Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները: Ուրախ եմ տեղեկացնել, որ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար», - գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ