News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը:

«Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց  միջոցով փորձում է մտնել արբիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա` նշելով, որ պետք է քննարկման միջոցով որոշեն` թույլ տալիս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ:

Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա:

«Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-ասաց  նա:

Շիրակ Բունիաթյանը հավելեց, որ  այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ:

Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ