News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունը Ամուլսարի հարցում իր խոստացածը չի արել: Այս մասին այսօր` դեկտեմբեի 15-ին, Ջերմուկում հանդիպում- քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

«Պայմանավորվել ենք, որ ամեն ինչ կախված է միջազգային անառարկելի  հեղինակություն ունեցող փորձագետից, ընդ որում մենք ասել ենք էդ պայմանի հետ  կապված վերապահումներ ունեք, իրենք ասել են`չէ, միակ որոշիչ բանն է: Փորձագետն ասել է` կան ռիսկեր, իրենք չեն արել էն, ինչ խոստացել էին, իրենք խոստացել էին, որ եթե կլինեն չնչին ռիսկեր, հանքը չի շահագործվի: Հիմա ուրիշ պատճառաբանություններ են բերում»,-ասաց Նահապետյանը:

Երկրորդն այն է, ըստ Նահապետյանի, որ  նախորդ ձմեռացման աշխատանքները «Լիդիանն» օգտագործել է  տնտեսական նպատակներով, ինչը նույնպես պայմանավորվածությունների խախտում է:

«Ատելության քարոզչություն է ընթանում այլանդակ տեմպերով, ես հիմա անվանական չեմ ասի, թե ովքեր են անում, որովհետեւ դա հնարավոր չի լինի ապացուցել, բայց ինձ թվում է` նույնիսկ կրիային պարզա ով կարա վճարի փող տա ֆեյսբուքին, որ էստեղ նստած մարդկանց ու իրենց ընտանիքների մասին զզվելի ստերով քարոզչություն անեն: Սա եւս վստահության միջավայրի խնդիր է»,- նշեց նա:

Նահապետյանի խոսքով` բանակցությունների ժամանակ երբ իրենք բարի կամք են դրսեւորել,մյուս կողմն այդ կամքն օգտագործել է իրենց «գցելու» համար:

«Ու հիմա գալիս են, էլի ասում են, բա ինչի՞ եք սենց ապակառուցողական խոսում, բա ինչի՞ եք էմոցիոնալ խոսում, բա ինչի՞ չեք համաձայնում, կարողա՞ ուրիշ շարժառիթներ կան: Կա գործընկեր, որ բարեխիղճ չի գտնվել: Մինչեւ էսօր Կառավարությունը խուսափում է որոշում կայացնելուց եւ որդեգրել է մի քաղաքականություն` յա էշը կսատկի, էս դեպքում Լիդիանը, յա` էշատերը: Այսինքն` ձգենք, տենանք` ոնց կլինի, մենակ մենք որոշում չկայացնենք: Ով առաջինը ուժ կիրառեց, նա դուրս է գալու ջախջախիչ պարտությունով: Դրա համար մենք պետք է ծով համբերություն ունենանք, ոչ մի դեպքում մենք ուժ չկիրառենք եւ Կառավարությունը հույս ունեմ ջերմուկցիներից  գոնե մի քիչ պակաս, կամ հավասար ողջախոհություն կունենա, այդ արկածախնդրությանը չդիմելու համար»,- ասաց նա:

Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

Տպել
Ամենաշատ