News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Լիդիանը» Ջերմուկում անելիք չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին,  Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների քննարկմանն ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնության անդամ Աշոտ Աշոտյանը:

««Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնությունը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, լուրջ ցանցեր է մտել, լուրջ կապեր է հաստատել, պարզվել է, որ Լիդիանի գործունեությունը Stock market-ում pump and dump սիստեմն է, պղպջակի սիստեմը, նրանք սովոր են գումար աշխատել օդից։ Նրանք իրենց գումարը արդեն վաստակել են, իրենք այստեղ անելիք չունեն, չեն էլ ունենալու, եթե շատ էլ ուզենան, չեն կարող ունենալ, ժողովուրդն իր որոշումը կայացրել է: Հենց առաջին օրվանից ոտքը խփել է գետնին ու ասել` այս սարը մերն է, գործ չունեք: Այսինքն իր իրավունքը պաշտպանել է և պաշտպանելու է մինչև վերջ, սա միայն ջերմուկցիների խնդիրը չէ, սա հայության խնդիրն է»,- նշեց նա:

«Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնության անդամը պնդեց՝ «Լիդիանը» Ջերմուկ ոտք չի դնելու․ «Սա սպիտակ եղեռնի նման մի բան է. ունենք, չունենք, ջուր ունենք, դա էլ կպղտորելու են: Լիդիանը Ջերմուկ ոտք չի դնելու, սա մեր որոշումն է, սա ոչ միայն ջերմուկցիների որոշում է, այլ ողջ հայության որոշումն է: Ում ուզում են ուղարկեն, քանի անգամ ուզում են ուղարկեն, որոշումը կայացված է, և այն ի կատար պետք է ածվի։ Ձմեռացման աշխատանքներն անցած տարի արել են, եթե տեխնիկան ցանկանում են հանեն, կհանեն, եթե բնակիչները համաձայնեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ